Դանիայում փոխհատուցում են պահանջում պատվաստումներից հետո բարդությունների համար

136

Դանիայի հիվանդների ապահովագրության ասոցիացիան, որը զբաղվում է երկրի բնակիչների փոխհատուցմամբ պատվաստանյութերի օգտագործումից հետո լուրջ կողմնակի էֆեկտների համար, տեղեկացրել է, որ մինչ այժմ բրիտանա-շվեդական AstraZeneca-ի պատրաստուկով ներարկվածների 29 հայց է ստացել։ Եվս 8 դիմում ներկայացված է Pfizer-BioNTech պատրաստուկով պատվաստվածների համար։ Moderna-ի դեպքում այս պահի դրությամբ հայցեր չկան:

Փոխհատուցում են խնդրել նաև այն անձի հարազատները, ով մահացել էր AstraZeneca-ի պատրաստուկով ներարկումից հետո: Նրա մոտ առաջացել էր թրոմբ, և չի կարելի բացառել, որ մահվան պատճառ է դարձել պատվաստանյութի օգտագործումը:

Հաշվի առնելով այն փաստը, որ գրեթե մեկ միլիոն քաղաքացի պատվաստվել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժնով, այդպիսի դիմումները բավական շատ են: