Գամալեյա կենտրոնը զտման տեխնոլոգիայով կկիսվի այլ արտադրողների հետ

39

Կողմնակի ազդեցությունների ռիսկերը նվազեցնելու նպատակով ՌԴ Գամալեյա կենտրոնը պատրաստ է մաքրման տեխնոլոգիայով կիսվել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի այլ արտադրողների հետ: Այս մասին ասվում է կենտրոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Սպուտնիկ V»-ի պաշտոնական կայքում:

«Գամալեյա կենտրոնը պատրաստ է զտման իր տեխնոլոգիայով կիսվել պատվաստանյութերի արտադրողների հետ`օգնելով նրանց նվազագույնի հասցնել պատվաստումների ընթացքում կողմնակի ազդեցությունների ռիսկը», ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսական արտադրության պատվաստանյութի անվտանգությունը, այդ թվում, ապահովվում է քառաստիճան զտման շնորհիվ։