Առաջիկայում Կրեմլը չի ​​կարող Պուտինի ու Բայդենի երկկողմ հանդիպում կազմակերպել

179

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև հնարավոր չէ երկկողմ հանդիպում կազմակերպել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Այս մասին հայտարարում է Կրեմլը:

«Երկկողմ հանդիպում, իհարկե, չի կարող այդքան արագ կազմակերպվել, հարցն առաջվա պես վերլուծության փուլում է», ասել է Պեսկովը։

Քննարկվում է Կլիմայի գագաթաժողովին ռուսական կողմի մասնակցության հարցը: Պեսկովը նշել է նաև, որ Միացյալ Նահանգների կողմից նոր սահմանափակող միջոցները չեն նպաստի Պուտինի և Բայդենի հանդիպմանը:

«Այն փաստը, որ, այսպես ասենք, շրջանառվող հավանական պատժամիջոցները ոչ մի կերպ չեն նպաստի նման հանդիպմանը, դա միանշանակ է», Պեսկովին է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: