ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային

98

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ Վաշինգտոնը հակված է օգնել Ուկրաինային բավարարել վերջինիս ինքնապաշտպանական կարիքները: Նա կոչ է արել Մոսկվային հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին Օստինը հայտարարել է ամերիկյան դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Էնթոնի Բլինկենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Ես Ռուսաստանին կոչ եմ անում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մենք հավատարիմ ենք մնում Ուկրաինային օգնելուն իրենց ինքնապաշտպանական կարիքներում», մեջբերում է Օստինին ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Բլինկենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վճռական է տրամադրված Ռուսաստանից Ուկրաինայի հարցում դեէսկալացիայի քայլերի հասնելու համար: