ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ`համաձայնեցնելով եվրոպական դաշնակիցների հետ

96

Նոր պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ, պատրաստվում են Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների հետ համաձայնեցմամբ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում է, որ «հինգշաբթի [ԱՄՆ] վարչակազմը գործողություններ կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության դեմ և իր գործողությունները համակարգում է եվրոպական դաշնակիցների հետ»: ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի կողմից հնարավոր պատասխան գործողությունների:

Հեռուստաալիքը տեղեկացնում է նաև, որ Վաշինգտոնից և Նյու Յորքից վտարված ռուս դիվանագետներին 30 օր ժամանակ կտրվի երկիրը լքելու համար:

Չորեքշաբթի օրը Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված կասկածների հետ, որ իբր ռուսական կողմն է կանգնած SolarWinds-ի հաքերային հարձակման ու կոտրելու մեջ և իբր միջամտում է ԱՄՆ նախագահի ընտրություններին: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել: