Times. ԱՄՆ-ից հետո Մեծ Բրիտանիան զորքերը դուրս կբերի Աֆղանստանից

107

Միացյալ Նահանգների վարչակազմի համանման որոշումից հետո Բրիտանիան դուրս կբերի իր գրեթե բոլոր զորքերը Աֆղանստանից: Այդ մասին հաղորդում է The Times-ը:

Հրատարակության տվյալներով, Աֆղանստանում այժմ գտնվում է շուրջ 750 բրիտանական զինծառայող, որոնց հիմնական խնդիրն է հսկել Քաբուլը և պատրաստել տեղի զինվորականներին: Աղբյուրին վկայակոչելով՝ նշվում է, որ բրիտանական ուժերի համար դժվար կլիներ շարունակել մնալ երկրում առանց ամերիկյան զորքերի աջակցության և առանց ամերիկյան ռազմակայաների:

Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյան երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մինչև սեպտեմբերի 11-ը ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից: