Apple-ը հաստատեց, որ նոր շնորհանդես կանցկացնի ապրիլի 20-ին

71

Apple-ը նախատեսում է իր հերթական շնորհանդեսն անցկացնել ապրիլի 20-ին Կալիֆորնիայում: Այդ մասին է վկայում ընկերության կայքում հրապարակված հայտարարությունը:

Apple-ը չի հստակեցնում, թե ինչ սարքեր է նախատեսում ներկայացնել: Ըստ մասնագիտացված ԶԼՄ-ների, շնորհանդեսը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով: Հեռարձակումը կիրականացվի Կուպերտինոյից, որտեղ գտնվում է ընկերության գլխամասային գրասենյակը:

Ըստ The Verge ինտերնետ-պորտալի, Apple-ը, մասնավորապես, կարող է ցույց տալ բարելավված պրոցեսորով iPad Pro պլանշետի նոր մոդել և AirPods Pro անլար ականջակալներ: