Ֆրանսիայի ԱԳՆ․ ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստել Թուրքիայի ագրեսիվ վարքի դեպքում

110

ԵՄ երկրները պատրաստել են պատժամիջոցներ Թուրքիայի դեմ այն ​​դեպքում, եթե Անկարան ընտրի վարքի ագրեսիվ գիծ Արևելյան Միջերկրածովքում և այլ տարածաշրջաններում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով հանրապետության Ազգային ժողովում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Եվրոպային դրդեցինք Թուրքիայի նկատմամբ հաստատուն, միասնական և հստակ ուղեգծի», ասել է նա: «Մենք չենք ցանկանում էսկալացիա, բայց պաշտպանում ենք մեր շահերը»:

Ըստ նրա, «Թուրքիան պետք է ընտրի՝ կընթանա դեէսկալացիայի ուղով, թե՞ կգերադասի հավատարիմ մնալ ագրեսիվ ուղեգծին, իսկ այդ ժամանակ Եվրոմիությունը պատրաստ կլինի արձագանքել»: «Եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստել ենք միջոցառումներ՝ ներառյալ պատժամիջոցներ», նախազգուշացրել է նա: