Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը

48

Հյուսիսային պողոտայում այսօր՝ ապրիլի 14-ին բռնկված հրդեհը փրկարարները շուրջ մեկ ժամ անց մարել են։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։01-ին: 3 քմ տարածքում իրականացվել են ծխատարի քանդման աշխատանքներ։

Այրվել են ծխատար համակարգի 11-րդ հարկում գտնվող շարժիչը, 2 գմ թիթեղյա հատված, «Լա Պիացցա» ռեստորանի խոհանոցում մոտ 6 գմ խողովակ և 4 քմ կախովի առաստաղ։ Փրկարարները տարհանել են մոտ 65 քաղաքացու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։