Վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների դեմ հակաիրավական գրոհն ունի նրանց ու լրատվամիջոցների վարքագծի վրա ներազդեցության նպատակ․ Մելիքյան

54

Հատկապես զազրելի է այդ քարոզի մեջ Անիի մանկահասակ երեխայի լուսանկարի օգտագործումը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը.

«Խստորեն դատապարտում եմ իշխող ռեժիմի կողմից, «հեղափոխության պահապաններ» անվանվող հանցավոր խմբակի միջոցով, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և AntiFake.am-ի լրագրող Մարի Ամիրջանյանի նկատմամբ սոցցանցերում ատելության թիրախային քարոզարշավի կազմակերպումը։

Հատկապես զազրելի է այդ քարոզի մեջ Անիի մանկահասակ երեխայի լուսանկարի օգտագործումը։

Ակնհայտ է, որ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների դեմ հակաիրավական գրոհը կրում է հոգեբանական ճնշման միջոցով լրատվամիջոցների ու լրագրողների վարքագծի վրա ներազդեցության նպատակ՝ ի շահ իշխող ռեժիմի։

Նշված փաստերը պետք է ստանան պատշաճ իրավական գնահատական»,- գրել է նա։