Սպիտակ տունը հայտնեց Բայդենի ու Պուտինի հեռախոսազրույցի մասին

79

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ սպառազինության վերահսկման և անվտանգության խնդիրներ: ԱՄՆ նախագահը Պուտնինին մտահոգություն է հայտնել՝ կապված ՌԴ արևմտյան սահմաններին բանակի կենտրոնացման հետ և դեէակալացիայի կոչ է արել։

Բացի դրանից, Բայդենը զրույցի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իր ազգային շահերը Մոսկվայի կործանարար գործողությունների, օրինակ՝ կիբեռհարձակումների և ընտրություններին միջամտելու դեպքում:

Բայդենը Պուտինին առաջարկել է գագաթաժողով անցկացնել առաջիկա ամիսներին: Պետությունների ղեկավարները, ըստ ամերիկացի առաջնորդի, հանդիպման ընթացքում պետք է քննարկեն երկկողմ հարաբերությունների հարցերի ամբողջական շրջանակ: