Սպառնացել են լրագրող Անի Գևորգյանին եւ տարածել երեխայի նկարները. Մեդիա պաշտպան

67

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ իրեն սպառնում են ու երեխայի նկարներն են տարածում։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ ճնշումներ գործադրելու բոլոր փորձերը։ Լրագրողի երեխայի տվյալները տարածելը անընդունելի, անբարոյական քայլ է, իսկ սպառնալիքը՝ քրեորեն դատապարտելի։ Այս մասին հայտարարություն է տարածվել նախաձեռնության ֆեյսբուքյան էջում

Ոստիկանությունը պետք է զբաղվի այս դեպքով և օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկի առանց ծնողի թույլտվության անչափահասի նկարը տարածողներին և լրագրողին մասնագիտական աշխատանքի պատճառով սպառնացողներին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է լրագրողական համայնքին միասնական լինել և թույլ չտալ, որ իշխանության շահերը սպասարկող շրջանակները խոչընդոտեն ու սպառնան լրագրողներին: