Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ 13-րդ մարդասիրական շարասյունը 100 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ. ՌԴ ՊՆ

95

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև:

Ըստ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության՝ էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի 13-րդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» մակնիշի 15 զինվորական և ուղեկցող ավտոմեքենաներից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 100 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Տեղափոխվող բեռը բաղկացած է եղել շինանյութից և էներգապահովման համակարգի վերականգնման համար նախատեսված սարքավորումներից:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ, ընդհանուր առմամբ, 13 շարասյունով տեղափոխվել է մոտ 2200 տոննա բեռ: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին: