Պուտինի ու Բայդենի հանդիպման առաջարկն ուսումնասիրվում է

86

Կրեմլը ուսումնասիրում է ԱՄՆ առաջարկը երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման վերաբերյալ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը կարծում է, որ դեռ վաղ է խոսել ՌԴ և ԱՄՆ ղեկավարների հանդիպման վայրի մասին:

«Դա դեռ պետք է համաձայնեցվի դիվանագիտական ​​ուղիներով», ասել է նա: Այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ եվրոպական երկրներից մեկում՝ բայց միայն հաշվի առնելով իրական իրավիճակի վերլուծությունը և հետագա քայլերը, ասել է Կրեմլի խոսնակը: