Չուշացավ Օնիկ Գասպարյանի պատասխանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

135

«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով»։

Այսպես է արձագանքել ՀՀ  ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը, ArmLur.am-ի հետ զրույցում ասել է նա։