Չինաստանը ստեղծել է կորոնավիրուսի պատվաստանյութ, որը նման է Pfizer-BioNTech-ի և Moderna-ի մշակածին

175

Չինաստանը առաջընթաց է գրանցել կորոնավիրուսի դեմ մատրիցային ռիբոնուկլեինաթթվի տեխնոլոգիայի վրա հիմնված երկրում առաջին պատվաստանյութի ստեղծման հարցում, որը գործում է ինչպես արևմտյան Pfizer-BioNTech-ի և Moderna-ի մշակած պատվաստանյութերը:

Արդյունավետության առումով այն համեմատելի է վերոնշյալ պատրաստուկներին։ Այդ մասին հաղորդել է South China Morning Post-ը:

Խոսքը ARCoV անունով պատվաստանյութի մասին է, որը համատեղ մշակվում է Abogen Biosciences, Walvax Biotechnology-ի և Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ռազմական գիտությունների ակադեմիայի կողմից:

Ինչպես նշում է թերթը, մայիսին կսկսվի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: