ՈւԵՖԱ-ն Ստամբուլում նախատեսված Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չի տեղափոխի այլ երկիր

114

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չի պատրաստվում Ստամբուլում նախատեսված Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխել այլ երկիր: Այդ մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«2021 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 29-ին Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում, ինչպես նախատեսված էր», ասվում է հաղորդագորթյան մեջ:

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության, ապրիլի 13-ին երկրում կորոնավիրուսով վարակվածների օրական աճը կրկին աննախադեպ է դարձել և կազմել 59,187 մարդ: