Նկարում Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ Ֆիլիպ Բուաշի՝ 1740 թ․ հրատարակված քարտեզն է

128

Արևելագետ Գոռ Մարգարյանի գրառումը, –

Նկարում Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ Ֆիլիպ Բուաշի՝ 1740 թ․ հրատարակված քարտեզն է։ Հետաքրքիր է, որ քարտեզում Հայաստանը ARMENIA -ի ներքո որպես մեկ ամբողջական միավոր դիտարկելուց զատ, Բուաշը ներկայացնում է Հայաստանը և աշխարհագրական բաժանման տեսնակյունից (լատ․ Armenia Occidentalis, Armenia Orientalis-Արևմտյան և Արևելյան Հայաստան), ապա կարծես պարզաբանում, մանրամասնում է՝ ֆրանսերենով «կիսելով» Հայաստանը օսմանա-իրանական ազդեցության գոտիների (ֆրանս․ Arménie Turque` ՏաճկաՀայաստան, Arménie Persane` ՊարսկաՀայաստան)։

Ինչպես կարելի է նկատել, բավական հանգամանալից այս քարտեզում Բուաշը իրենց համապատասխան տեղերում տեղադրում է նաև Շիրվանն ու Ադերբիջանը (տե՛ս դեպի՝ Perse-Պարսկաստան)՝ խորապես անտարբեր լինելով ապագայի ամեն տեսակ զեղծարարների շահարկումներին։

Ֆիլիպ Բուաշը 1729 թվականից զբաղեցնում էր թագավորական առաջին քարտեզագրի պաշտոնը