Նիկոլ Փաշինյանը Խոսել է Լելե Թեփեի օպերացիայի մասին և անդրադարձել լուրերին, թե հանձնարարել է գրավել այդ բարձունքը, ինչի հետևանքով էլ 700 զոհ ենք ունեցել

66

«Լելե Թեփե օպերացիայի առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում՝ այնպիսի գեներալների մասին է խոսքը գնում, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ներկա է եղել խոսակցության մի հատվածին, մոդերացիա է արել, սակայն սեփական կարծիք ընդհանրապես չի հայտնել։

Վարչապետն ասել է նաև, որ այդ օպերացիայի վերաբերյալ ամենաբարձր աստիճանին է հարցրել, թե ինչ կարծիքի է, որն էլ պատասխանել է, թե լավ միտք է։ Միայն դրանից հետո, ըստ վարչապետի, իրադրությունը գնահատել են, զեկուցել, թե դա պետք է և կարելի է անել։