«Մենք լրջորեն ենք վերաբերվում ուրանի 60% հարստացման մտադրության մասին Իրանի սադրիչ հայտարարությանը»

55

ԱՄՆ-ն գտնում է, որ ուրանի 60% հարստացում սկսելու Իրանի մտադրությունը կասկածի տակ է առնում Թեհրանի նվիրվածությունը միջուկային խնդրի լուծմանն ուղղված բանակցություններին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում ուրանի 60% հարստացման մտադրության մասին Իրանի սադրիչ հայտարարությանը: «Հինգ գումարած մեկ» խումբը պետք է մերժի դա մեկ ձայնով: Այդ քայլը կասկածի տակ կդնի Իրանի լրջությունը միջուկային բանակցությունների հարցում», ասել է ամերիկացի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը: