«Մենք բավարար ուժեղ ենք ԱՄՆ-ի հետ բանակցելու համար»

53

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը բավական ուժեղ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար: Այդ մասին նա ասել է չորեքշաբթի օրը Իրանի պետական ​​հեռուստատեսության կողմից հեռարձակված ելույթի ժամանակ:

«Մեզ ասում են. դուք գիտե՞ք, թե ով է ձեր առջև կանգնած․ ԱՄՆ-ն: Հետո ի՞նչ, որ ԱՄՆ-ն: Մենք բավարար ուժեղ ենք ԱՄՆ-ի հետ բանակցելու համար», ասել է նա: «Մենք արդեն բանակցել ենք ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի հետ կապված, այնուհետև ցույց ենք տվել Վաշինգտոնին իր տեղը»:

Նախագահը հավելել է․ «[Իրանում] որոշ ուժեր վախենում են Վիեննայի բանակցություններից և այնքան անհանգստացած են, որ դրանք շուտով կավարտվեն, պատժամիջոցները կհանվեն, և [նախագահական] ընտրություններում դուք խնդիրներ կունենաք»: Նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։