Նիկոլ Փաշինյանը Շուշիի անկման հետ կապված մի շարք հարցեր ունի, որոնք ուղված են կոնկրետ անձանց

136

Նա այդ մասին ասաց այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Մինչև հիմա հրապարակավ չեմ ասել, բայց աշխատանքային քննարկումների ժամանակ ես ասել եմ, որ Շուշիի անկման վերաբերյալ հարցեր ունեմ։ Մենք բախվել ենք մի իրականության հետ, որ պետք է նայենք, թե զեկույցներն ինչքանով են եղել ճշմարտացի, եղե՞լ են դրանցում խեղաթյուրող տվյալներ։ Եթե կան նման տվյալներ, ապա դա դիտավորյա՞լ է ասվել, թե պատահաբար»,–ասել է Փաշինյանը` հավելելով, որ այս բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանան։

📍Նա կողմ է ճշմարտության հանձնաժողովի ստեղծմանը, որը պատերազմի մասին մանրամասներ կհայտնի, սակայն հարցն այն է, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի 90 տոկոսը պետական գաղտնիք է և հրապարակման ենթակա չէ։

@ArmeniaSputnik