Կլիմայի գագաթաժողովին Պուտինի մասնակցության որոշումը կկայացվի նախապատրաստման մանրամասների ուսումնասիրումից հետո

119

Կլիմայի գագաթաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշումը կկայացվի ֆորումի անցկացման բոլոր մանրամասները վերլուծելուց հետո, չորեքշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կլիմայի գագաթաժողովը կլինի արդեն շուտով: Մենք նախ պետք է վերլուծենք մանրամասները», ասել է Կրեմլի խոսնակը: Նա պարզաբանել է, որ նկատի ունի կազմակերպչական խնդիրները, այդ թվում`ելույթ ունեցողների ցուցակը, ելույթների հերթականությունը։

«Ցավոք, մենք սկսեցինք այս հարցերի պատասխանները ստանալ բառացիորեն վերջին օրերին: Մենք պետք է մանրակրկիտ վերլուծենք նախքան [Պուտինի] մասնակցության մասին որոշում կայացնելը», նշել է Պեսկովը: