Լուկաշենկոն Բաքվին իր օգնությունն է առաջարկել Արցախի գրավյալ շրջանների «վերականգնման» գործում

61

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևին աջակցություն է առաջարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած տարածքները վերականգնելու գործում. հաղորդում է Lenta.ru- ն:

27 տարի Բելառուսը միանձնյա ղեկավարող Լուկաշենկոն ասել է, որ «Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու ճանապարհին»:

«Դուք պետք է իմանաք, որ ձեր հուսալի ընկերները Բելառուսում են: Դուք գիտեք մեր հնարավորությունները: Այսօր մենք դա կրկին կքննարկենք նախարարների և մասնագետների հետ: Եթե մենք համաձայնության գանք, կյանքի կկոչենք մեր պայմանավորվածությունները»,- ասել է Լուկաշենկոն:

Նշենք, որ Բելառուսը ՀԱՊԿ–ի շրջանակներում Հայաստանի դաշնակիցն է։