«Իրանը չի կարող ունենալ քաղաքացիական այնպիսի կարիքներ, որոնք կարդարացնեին ուրանի հարստացման այդքան բարձր աստիճանը»

213

Ուրանը 60% հարստացնելու Իրանի որոշումը մտահոգում է Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որն այսօր տարածվել է եռակողմ խորհրդակցությունների արդյունքներից հետո:

Արտաքին գործերի նախարարները շեշտել են, որ Թեհրանի որոշումը «լուրջ խնդիր է առաջացնում, քանի որ շատ բարձր աստիճանի հարստացված ուրանի արտադրությունը կարևոր քայլ է միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ»:

«Իրանը չի կարող ունենալ քաղաքացիական այնպիսի ռեալ կարիքներ, որոնք կարդարացնեին ուրանի հարստացման այդքան բարձր աստիճանի անհրաժեշտությունը», ասված է հայտարարության մեջ:

«Մենք մտահոգված ենք նաև այն փաստով, որ Իրանը մտադիր է հազար նոր ցենտրիֆուգ տեղադրել Նաթանզում, ինչը էապես կբարձրացնի ուրանի արտադրության հզորությունը», նշում են հայտարարության հեղինակները: