Էրդողան․ ՌԴ-ի և Թուրքիայի երկխոսությունը նպաստեց տարածաշրջանում ճգնաժամերի կանխմանը

94

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև երկխոսությունը նպաստել է տարածաշրջանում ճգնաժամերի կանխմանը:

«Ես գտնում եմ, որ երկխոսության այն ուղիները, որոնք մենք պահպանում ենք Ռուսաստանի հետ, անկախ հանգամանքներից, կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում ճգնաժամերը կանխելու հարցում նախքան դրանք վտանգավոր մասշտաբների կհասնեին», Էրդողանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի ղեկավարի խոսքերով, հանրապետությունը մտադիր է «նույն մոտեցմամբ շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ»: Նա նաև արդյունավետ է անվանել անցյալ ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցները: