Զախարովա. ԵՄ գործող ղեկավարությունը փորձում է անտեսել Մինսկի համաձայնագրերի կարևորությունը

70

Եվրոպական պաշտոնյաները Բրյուսելում, ինչպես նաև Կիևի ղեկավարությունը, ցույց են տալիս, որ իրենք պատասխանատու չեն Մինսկի համաձայնագրերի ընդունման համար և փորձում են անտեսել դրանց կարևորությունը: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Вести FM ռադիոկայանի եթերում:

«Բրյուսելի այս ամբողջ թիմը նոր է։․․․ Նրանք ձևացնում են, թե իրենք անձնական կապ չունեն այս բոլոր պայմանագրերի հետ: Նրանք այդ իրադարձությունների մասնակից չեն եղել, չեն մեկնաբանել դրանք այդ ժամանակ», ասել է նա։

Զախարովան շեշտել է, որ Մինսկի համաձայնագրերը անցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վավերացումը և պարտադիր են: