«Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին»․ Արփինե Հովհաննիսյան

52

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արյան մեջ ես: Վերև ես նայում շուրջ 7000 աչքեր քեզ խելագարության են հասցնում, ձերքերիդ ես նայում` Աբգարի, Մխիթարի, Արմենի, Հակոբի ու մյուսների արյունն է, գլուխդ խոնարհում ես`Եռաբլուրն է` միշտ թարմ ծաղիկներով:

Ուզում ես արյունը քսել ուրիշների վրա, դա որքան քո, նույնքան էլ ուրիշների գործն է, բայց քո վրայինը դրանից չի պակասի: Ալկոհոլով ու նախկինում հարստացած օլիգարխների, ձեռնասուն ընդդիմադիրների տեքստերով էլ չի պակասի: Եղբայրս չկա ու էլի եղբայրներ չկան: Ու դու պատասխան տալու ես:

Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին: Ծափահարություններով ծափահարողներիդ ու քեզ պիտի ճանապարհեն……… քեզ արժանի միակ տեղ: Որպես տիեզերական մասշտաբի ցինիկ, պատմական մասշտաբի դավաճան ու մարդասպան»: