Դավիթ Սողոմոնյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

63

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Սողոմոնյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին․ տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Դավիթ Սողոմոնյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։

Դավիթ Սողոմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականին դեկտեմբերի 16-ին։