Բայդեն․ ԱՄՆ-ն ունի պատվաստանյութեր յուրաքանչյուր ամերիկացու համար

114

ԱՄՆ վարչակազմը գնել է 600 միլիոն չափաբաժին պատվաստանյութ նոր կորոնավիրուսի դեմ, ինչը բավարար է բոլոր ամերիկացի մեծահասակների համար` նույնիսկ հաշվի առնելով Johnson & Johnson-ի պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ես հոգացել եմ, որ 600 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր ունենանք <…> ոչ Johnson & Johnson և/կամ AstraZeneca: Հետևաբար, պատվաստանյութը բավարար է,… հիմնականում 100%-ով, յուրաքանչյուր ամերիկացու համար», ասել է ԱՄՆ ղեկավարը Johnson & Johnson-ի մասին հարցին պատասխանելիս: