Բայդենը Պուտինին առաջարկել է գագաթաժողով անցկացնել երրորդ երկրի տարածքում

143

Կապված ռուս-ամերիկյան նոր գագաթնաժողով կազմակերպելու ծրագրերի հետ՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության վրա հետագա ճնշում գործադրելու վերաբերյալ, ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Ոչ, դա չի փոխում հաշվարկները, վերանայման գործընթացը, որն ընթանում է», բացատրել է խոսնակը:

«Իհարկե, նախագահը [Բայդեն] հասկացրել է, որ հետևանքներ կլինեն: Հուսով եմ, որ շուտով կկարողանամ ձեզ հետ ավելի շատ տեղեկություններով կիսվել այդ մասին», ավելացրել է Փսակին:

Ինչպես հայտարարել է Սպիտակ տունը, Բայդենը, Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջ է քաշել երրորդ երկրի տարածքում ռուս-ամերիկյան գագաթաժողով անցկացնելու գաղափարը: