«Աշխարհաքաղաքական մեծ խաղում «Արցախյան գամբիտը» դեռ շարունակվում է…»․ Սենոր Հասրաթյան

46

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան պատմություն է դառնում 44-օրյա պատերազմի ողբերգական իրականությունը, այնքան պարզորոշվում են մեր պարտության խորքային պատաճառները: Իսկ դրանք, ինչպես այս պատահականությունների իշխանությունն է փորձում ապակողմնորոշել, ոչ թե «նախկիների» կողմից թալանված բանակն է, ադրբեջանաթուրքական տանդեմի ու վարձկան գրոհայինների, կամ «Բայրաքթարների» և ժամանակակից այլ սպառազինությունների կիրառումը, այլ առավելապես, իմ խորին համոզմամբ, տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող աշխարհաքաղաքական մեծ խաղացողների կողմից ներդրված և տարիներ շարունակ նախապատրաստված հատուկ գործողությունը…

Գործողություն, որի հիմնական իրականացնողը պետք է դառնար երկրի ղեկը բռնազավթած ազգադավ և «հեղափոխական» հորջորջված անմեղսունակների այն խումբը, որը, հանուն անձնական շահի, պատրաստ էր օտարվել ազգային ու բարոյական բոլոր արժեքներից, և «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կեղծ քողի տակ գնալ Հայրենիքը կործանման տանող գործարքի…

Հ.Գ. Սակայն, այս ամենով հանդերձ ասել, որ «գործարքն» ավարտված է, ճիշտ չէր լինի և դրանում համոզված են ոչ միայն «պատվիրատու» գերտերությունները, այլև «գործարքի» դիմաց վճարողները: Ավելին, հիմնական թիրախը, որին նպատակաուղղված է գերտերությունների հարվածը, Արցախում հիմնավորվելով՝ դարձել է ավելի մեծ գլխացավանք, քան նախկինում էր… Կարծում եմ, այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված վերջին հայտարարությունը… Այնպես որ՝ աշխարհաքաղաքական մեծ խաղում «Արցախյան գամբիտը» դեռ շարունակվում է…»։