Անհնար է գումարի դիմաց մասնակցել Վլադիմիր Պոզների ծրագրին

89

Անհնար է գումարի դիմաց մասնակցել Վլադիմիր Պոզների ծրագրին

📎Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Պոզները՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե նա 200 հազար դոլար է ստացել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույց կազմակերպելու համար։

«Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է մեկնաբանել դա։ Ես ուրախ կլինեի, եթե նա ինձ վճարեր, բայց, ցավոք, եթե ինչ-որ մեկին էլ վճարել է, ապա ոչ ինձ։ Անհնար է գումար վճարելով իմ հաղորդմանը մասնակցել։ Դա իմ ծրագիրն է, ես դա անում եմ, իսկ Առաջին ալիքը գնում է ինձանից»,- ասել է Պոզները Սանկտ Պետերբուրգի «Մշակույթների երկխոսություն» XV միջազգային մեդիա-ֆորումի կուլիսներում։

📌Հեղինակային ծրագրին մասնակցելու համար հաղորդավարի հրավեր է անհրաժեշտ։ Քոչարյանի անձը, Պոզների խոսքով, իր համար հետաքրքիր է։

«Իմիջիայլոց, ես հաճույքով հարցազրույց կվերցնեի նաև Հայաստանի ներկայիս վարչապետից, բայց…», – նշել է լրագրողը:

@ArmeniaSputnik