Ալիևը կոչ է անում հայկական քաղաքացիական հասարակությանը առավել ակտիվ լինել` «ապագային նայելու հարցում». ովքե՞ր են հասցեատերերը

72

Այսօր Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը խոսել են ապագայից:

Փաշինյանն ասել է. «Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»:

Ալիևն էլ իր հերթին նշում է, որ «Չնայած մենք երբեք չենք մոռանա այն ամենը, ինչ արվել է մեր դեմ, մենք պետք է նայենք ապագային»` կոչ անելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանը առավել ակտիվ լինել:

Այս ելույթների հասցեատերը պարզ է. այն ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն է, որը հոտնկայս ծափերով է ընդունում այս հայտարարությունը:

Եվ իզուր չէ, որ խմբակցության մեծամասնությունը այն քաղաքացիական հասարակության վառ ներկայացուցիչներից է, որը ակտիվորեն խաղաղություն և համերաշխություն և բարիդրացիություն էր քարոզում Հայաստանում` ի օգուտ Ադրբեջանի:

Ուստի` նրանք նոր հրահանգ են ստացել Ալիևից. «եղե՛ք առավել ակտիվ, քաղհասարակության հարգելի՛ անդամներ»: