Johnson & Johnson-ի պատվաստանյութի օգտագործումը խորհուրդ է տրվել դադարեցնել

94

Կորոնավիրուսային վարակի դեմ Johnson & Johnson ընկերության մշակած պատվաստանյութի օգտագործումը խորհուրդ է տրվել ժամանակավորապես դադարեցնել: Այս անհրաժեշտության մասին այսօր հայտարարել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի, Սննդամթերքի և դեղերի վարչության և ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների վարչության մասնագետները:

Ապրիլի 10-ի դրությամբ այս պատրաստուկով պատվաստվել է մոտավորապես 4,9 միլիոն ամերիկացի: Ինչպես ավելի վաղ նշվել էր կարգավորիչի զեկույցում, ԱՄՆ-ում որոշ անձանց մոտ պատվաստումներից հետո եղել է արյան թրոմբ և թրոմբոցիտների ցածր մակարդակ: