Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

112

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը անխախտ է», ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա ավելացրել է, որ անցյալ տարի Դաշինքը պատժամիջոցներ կիրառեց և զորքեր տեղակայեց Ռուսաստանի սահմանի մոտ: Ստոլտենբերգը շեշտել է, որ «ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է ռուսական զորքերի տեղաշարժին դեպի ուկրաինական սահման, ինչը 2014-ից ի վեր ամենամեծ ուժեղացումն է»: Կազմակերպության ղեկավարը այդ գործողությունները համարում է «անհիմն ու անբացատրելի»: