Սարգսյանն ինձ խոսք էր տվել, որ իրեն երկու շաբաթ է պետք․ Ալիևը՝ 2016-ի պատերազմի մասին

96

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի բացառել, որ հնարավոր է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները,- գրում է Iravaban net-ը:

Նա կարծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն: «Պատերազմից հետո իրավիճակը դեռ փխրուն է: Հրադադարը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան իրավիճակի զարգացման հետ կապված», – ասել է Ալիևը՝ Բաքվում կայացած խորհրդաժողովում:

Բաքվում գտնվող «Պատերազմի ավարի» պուրակի բացման ժամանակ նա հայտարարել է, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ի քառօրյա պատերազմից հետո խոստացել էր նրանց հանձնել Արցախը։ «Այն ժամանակ, երբ ընթանում էին ապրիլյան մարտերը, օր ու գիշեր նրանք զանգահարում էին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետին՝ աղաչելով, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմը: Մենք դադարեցրինք այն պայմանով, որ բանակցություններն անմիջապես կսկսվեն, և դրանք սկսվեցին: Պատերազմի ավարտից մեկ ամիս անց Վիեննայում արդեն տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Ինչո՞ւ մինչ այդ ժամանակ այս մակարդակի հանդիպում չի եղել:

Բայց հենց ապրիլյան մարտերի ընթացքում մենք հայերին հարված հասցրինք, անմիջապես մայիսին հանդիպում տեղի ունեցավ: Հունիսին Ռուսաստանում տեղի ունեցավ գագաթնաժողովի հանդիպում: Սարգսյանն ինձ խոսք տվեց, որ իրեն երկու շաբաթ է պետք: Նա ասաց, որ կլուծի այս հարցը: Ես համաձայնվեցի, և նա հեռացավ: Դրանից հետո այնտեղ կա՛մ իրենք են կազմակերպել, կա՛մ ինքնին է պատահել, նրանք գրավել են ոստիկանական բաժանմունքը (ՊՊԾ գունդ):

Այս պատրվակով նա հրաժարվեց իր խոստումից: Մեզ նորից խաբեցին: Եվ ոչ միայն Սարգսյանը, բոլորը: 2018-ին Նախիջևանի գործողությունն իրականացվեց, մենք նորից դաս տվեցինք նրանց, ևս ցույց տվեցինք, որ այս ամենը վատ է ավարտվելու, մենք կոչնչացնենք նրանց: Եվ դա դաս չծառայեց: Ավելին, դա համընկավ իշխանափոխության հետ: Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն », – ասել է նա։