Ռուսաստանը ծրագրում է սահմանափակել ավիափոխադրումները Թուրքիայի հետ

70

Ռուսաստանը ծրագրում է ապրիլի 15-ից սահմանափակել  ավիափոխադրումները Թուրքիայի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լրատվամիջոցի անանուն աղբյուրները հայտնել են, որ հնարավոր է սահմանափակումները պահպանվեն մինչև մայիսի 31-ը: Այլ մանրամասներ հայտնի կդառնան առաջիկայում:

Այս պահին Թուրքիայում հանգստանում են ՌԴ 25-30 հազար քաղաքացիներ: Հայտնի չէ, թե որոշման ընդունումից հետո ինչպես է կազմակերպվելու նրանց փոխադրումը Ռուսաստան: