Չես կարող ինքդ տեր կանգնել անկախությանդ, լիքը ուզողներ կան. Արսեն Ջուլֆալակյան

80

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ,ոչ մեր կամքով, անկախանալուց 30 տարի անց պետք է գրեթե զրոյից պետություն ստեղծենք։ Հույժ կարևոր է, այս անգամ ևս չձախողենք՝ թույլ տալով նախկին բազմաթիվ սխալները(չթվարկեմ, շատ երկար կստացվի)։

Ընդ որում՝ հարկ է սկսել ամենատարրականից՝ դաստիարակությունից (կրթության մասին շատ է խոսվում, չկրկնվեմ. դա գլխավոր հիմնասյունն է). ինչպես հերթ կանգնել, ինչպես վարել մեքենան, ինչպես կայանել, խոսել, հագնվել, ինչպես և ինչքան ուտել…

Իրականում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհից շատ հետ ենք, և ցավալի է դա արձանագրել։

Այսքան ժամանակ մեզ մոտ մեծամասամբ պետության իմիտացիա է եղել՝ առանց բովանդակության մեջ խորանալու։

Ի դեպ, չհաջողելու դեպքում ամբողջն ենք կորցնելու։ Պետականություն ունենալը խաղ ու պար չէ, և շատերը աչք ունեն դրա վրա։ Չես կարող ինքդ տեր կանգնել անկախությանդ, լիքը ուզողներ կան»: