Ուկրաինան հատուկ զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի հետ սահմանին

66

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ապրիլի 14-ից մայիսի վերջ Խարկովի մարզում լայնամասշտաբ հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնի:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նշում է, որ զորավարժություններն անցկացվելու են իրականին հնարավորինս մոտ պայմաններում, այդ թվում`ռազմական տեխնիկայի և հրազենի կիրառմամբ:

Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող տարածքներին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Նախատեսվում է առանձին տարածքներում սահմանափակիչ միջոցառումների իրականացում, քաղաքացիների փաստաթղթերը ստուգելու, ավտոմեքենաները զննելու հնարավորություն», ասված է հաղորդագրության մեջ: