Նոյեմբերի 10-ից մեկնարկել է երգիծական նկարների ցուցադրություն

88

Նոյեմբերի 10-ից  մեկնարկել է երգիծական նկարների ցուցադրությունը՝ նկարիչների միության շենքում:

 Ցուցադրության հետ կապված մանրասմաների մասին Azgonline-ի թղթակիցը զրուցեց ծաղրանկարիչ Սուքիաս Թորսյանի (Toto) հետ:

Այս ցուցադրությամբ նպատակ են ունենք մարդկանց մոտ արթնացնել հումորային բարի տրամադրությունները, քանի որ ցանկացած դժվար պահի հենց հումորն է սթափեցնում մարդուն, իսկ այդ տրամադրությունները այս օրերին մարդկանց մոտ գրեթե բացակայում են,- ասաց պարոն Թորոսյանը:

Ցուցահանդեսում ներկայացված նկարները հիմնականում ունեն երգիծական, քաղաքական, սոցիալական երանգներ: Մեզ համար ուրախալի է, որ այս ցուցահանդեսին մասնակցում են նաև երիտասարդները, հուսանք՝ գնալով մեր բանակը կհամալրվի նոր հետաքրքրվողներով: Մենք այս ցուցադրությունով ցանկանում ենք նաև զարգացնել բարբառային երգիծանկարչությունը, քանի որ մեր լեզուն հարուստ է բարբառներով,- ավելացրեց Թորոսյանը:

Այն հարցին, թե ինչքանով են մարդիկ հետաքրքրված այս ամենով, պարոն Թորոսյանը պատասխանեց. «Ցավոք, քչերին է հետաքրքում այս ամենը, բայց մենք հույս ունենք, որ գնալով հետաքրքրվողների շրջանակաները կընդլայնվի: Ցավալի է, բայց մեր հարևան Թուրքիան այս հարցով մեզանից առաջ է: Բայց այնտեղ էլ այս մշակույթի ակունքներում կանգնած մարդիկ ազգությամբ հայ են եղել: Մեր երկրում արվեստագետը շատ դժվարությամբ է գումար գտնում՝ ինչ-որ միջոցառում կամ փառատոն կազմակերպելու համար, այնինչ պետությունն ինքը պետք է արվեստագետին ապահովի այդ միջոցներով: Ինչպես նաև, լուսբանման խնդիր ունենք: Անցած ցուցադրությունների ժամանակ տարբեր լրատվամիջոցներից գալիս էին՝ լուսաբանելու, իսկ այս անգամ կարծեմ՝ ընդամենը մեկ լրատվամիջոց էր եկել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-14-ը նկարիչների միության շենքում տեղի է ունենում երգիծական նկարների ցուցադրություն: