Մոսկվայում սկսվեց կորոնավիրուսի դեմ քաղաքացիների պատվաստումը տանը

142

Մոսկվայի այն բնակիչները, ովքեր ինքնուրույն տեղաշարժվելու դժվարություններ ունեն, այժմ տանը կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:

«Մենք անընդհատ ընդլայնում ենք քաղաքում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորությունները: Այսօրվանից մենք փորձնականորեն սկսում ենք բնակիչների պատվաստումը տանը: Առաջին հերթին դա կառնչվի այն մարդկանց, ովքեր տանը սոցիալական ծառայություններ են ստանում և ինքնուրույն տեղաշարժման խնդիրներ ունեն: Մոսկվայում մոտ 120 հազար այդպիսի բնակիչ կա», ասել է Ռակովան: