Թուրքիան սպասում է ՌԴ պատվիրակության ժամանմանը, որը կգնահատի COVID-19-ի հետ կապված իրավիճակը

122

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը կարող է գալ հանրապետություն՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք կապի մեջ ենք իմ ռուս գործընկերոջ հետ: Ռուսաստանից պատվիրակություն կգա գնահատելու այն [զբոսաշրջային] շրջանները, որտեղ ներդրվել է սերտիֆիկացման պրակտիկա։ Դրանից հետո նրանց մոտեցումը կարող է փոխվել, ասել է նա։

Թուրքիան այժմ կորոնավիրուսային համաճարակի ամենադժվար շրջանում է, Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը ապրում է վարակման շատ բարձր ռիսկ ունեցող քաղաքներում, ասել է Թուրքիայի առողջապահության նախարարը: Իսկ նոր դեպքերի 85%-ը վերագրվում է բրիտանական շտամին: