Զարիֆը շնորհակալություն է հայտնել Լավրովին միջադեպը դատապարտելու պատրաստակամության համար

105

Թեհրանը շնորհակալ է Մոսկվային միջուկային կայանի էլեկտրացանցում տեղի ունեցած վթարի հետ կապված միջադեպը դատապարտելու պատրաստակամության համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:

«Շատ կարևոր էր և կշարունակվի տարածաշրջանային ու միջազգային երկկողմ սերտ համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի և միջուկային գործարքի ամրապնդման ճանապարհին փոխգործակցությունը: Եվ ես անհրաժեշտ եմ համարում շնորհակալություն հայտնել ռուսական կողմին Նաթանզի դիվերսիան դատապարտելու համար», ասել է նա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման սկզբում:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով միջադեպը, երկուշաբթի օրը ասել էր, որ եթե վթարի պատճառ դարձած գործողությունների մասին տեղեկությունները հաստատվեն, այդ մտադրությունը արժանի կլինի վճռական դատապարտման: