«Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում: Մեկն ասում է՝ հայ մայրեր ձեր որդիներին փնտրեք դիահերձարաններում, մյուսը՝ մեր զոհված զինվորների սաղավարտներից ճեմուղի է կառուցում»

89

Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում: Մեկն ասում է՝ հայ մայրեր ձեր որդիներին փնտրեք դիահերձարաններում, մյուսը՝ մեր զոհված զինվորների սաղավարտներից ճեմուղի է կառուցում:

Երկուսն էլ մարդկության այն թերմացքն են, որոնց նույնիսկ աղբանոց նետելն է վնասակար շրջակա միջավայրի համար:

Կամ մեր ժողովրդի ինքնագիտակցությունը կարթնանա և այս աղետի ճանապարհը փակելու կամք ու խիզախություն կդրսևորի, թաղելով վիժվածքին պատմության ամենախարանված փոսում, կամ, կկորցնենք մեր պետականությունը։

Այսօր էլ Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել, անվտանգությունը զրոյացրաց պանթուրքիստական հարճերը, ամենայն հավանականությամբ հաստատելու Սյունիքի հանձնման «թավշյա» մեթոդնեն ու գործիքակազմը: Եվ այս ամենին զուգահեռ՝ Վրաստանում ռուսական նախկին 62-րդ ռազմաբազայի տեղում թուրքիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում` իր ռազմաբազան տեղակայելու նպատակով և ինտենսիվորեն, առանց դադարի, հսկայածավալ ռազմական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանին։

Մի կողմից թուրքերը դիրքավորվում են տարածաշրջանում, իսկ մյուս կողմից էլ, այս ազդադավ սրիկայի օգնությամբ, մեր երկրում պրոթուրքական ակտիվ քարոզչություն են իրականացնում։ Իսկ սա նշանակում է, որ թուրքերը հաշվարկելով իրենց ռիսկերը, հենվելով նիկոլի հետ իրենց ստացված գործարքի՝ Արցախի հանձնման վրա, պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:

Այսպիսով՝ էրդողան-նիկոլ- ալիև եռյակը այժմ զբաղված է Հայաստանի վիլայեթացման նախապատրաստական աշխատանքներով:

Ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից: