ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւս 4 անդամ հրաժարական տվեց. Եւս մեկը եւ խորհուրդը կլուծարվի․Խաչիկ Աբաջյան

266

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի ղեկվար Խաչիկ Աբաջյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝

1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,

2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,

3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,

4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:

Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝

Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:

Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»: