Գագիկ Կոլյայևիչը Նիկոլ Վովաևիչի հետ միաձուլվել է հեղափոխական-ընտրական էքստազի մեջ. Էդմոն Հրաչիկովիչին բաժին է հասել կրճոնքը. Մինասյան

125

Երբ մարդիկ լուրջ տեսքով քննարկում են ներկայիս խորհրդարանի կոնֆիգուրացիան, նրանք մոռանում են, որ այս խորհրդարանը՝ հեղափոխական դիկտատուրայի խորհրդարան է։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«Ընտրողներին թվում էր, թե խորհրդարանն առանց ընդդիմության նրանց երջանիկ կդարձնի, երկիրը ՝ մեծ, կյանքը՝ թեթև, իսկ ապագան՝ լուսավոր։ Դե ինչ, Vox populi-vox Dei. Գագիկ Կոլյայևիչը Նիկոլ Վովաևիչի հետ միաձուլվել է հեղափոխական-ընտրական էքստազի մեջ։ Էդմոն Հրաչիկովիչին բաժին է հասել կրճոնքը հաղթողների սեղանից: Եվ եկավ հեղափոխական երջանկությունը։ Ինչպե՞ս առանց դրա: 

Հենց այդ պատճառով էլ Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն չկա։ Այժմյան խորհրդարանական խմբակցությունները գոյություն ունեն միայն և միայն նիկոլի շահերը սպասարկելու համար։ Դատեք ինքներդ. ընդդիմադիրներին այլևս չեն ծեծում խորհրդարանում, չեն վռնդում խորհրդարանական հանձնաժողովների նախագահների պաշտոններից, իշխանության քննադատությունը դարձել է սերվիլ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը սկսել է մասնակցել նիկոլական իշխանության ռեստարտի։

Նիկոլի համար ծայրաստիճան կարևոր է՝ ընդդիմադիր մուլյաժներ ունենալ։ Այնպիսիններով, ովքեր թաքնվելով ընդդիմադիր հռետորաբանության ետևում, առաջ կմղի նիկոլական շահերը։ Նրանցով, ովքեր պ…ով ու գեղեցիկ կարգախոսներով կյուրացնեն Նիկոլի իշխանությունից նվաստացած ու վիրավորված մարդկանց ձայները։ Նրանցով, ովքեր վաղը կմոռանան իրենց բոլոր խոստումները։

Ինչ է մնում մեզ՝ պրագմատիկներին։ Դատել գործերով. Եվ ահա, եթե դատենք գործերով, ապա պարզվում է, որ այդ ընկերներին հետաքրքրում է մեկ բան՝ վերարտադրություն։ Նիկոլական:

#tale_quale»,- գրել է Մինասյանը: