«Այդ կադրերը, լուսանկարները տեսնելուց հետո, ես՝ Աբագարիս հայրը, Հայկազի հայրը, հազարավորներ, տասնյակ հազարավորներ զարմանում ենք՝ ինչպես ենք դիմանում, ինչպես չի կանգնում մեր սիրտը»

71

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանցիների հրապարակած կադրերը, լուսանկարները տեսնելուց հետո, ես՝ Աբագարիս հայրը, Հայկազի հայրը, Կարենի մայրը, Արամի մայրը, Գոռի հայրը, Վարդանի եղբայրը, Արգամի մայրը, Էրիկի հորաքույրը, հազարավորներ, տասնյակ հազարավորներ զարմանում ենք, թե ինչպես ենք դիմանում, ինչպես չի կանգնում մեր սիրտը: նիկոլ, դու դեռ ընտրությունների մասի՞ն ես մտածում: Մոռացիր դրանց մասին: Եթե դրանք լինեն, ապա առանց քեզ ու քո ոհմակի»։