ԱՀԿ. Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն աճում է արդեն յոթերորդ շաբաթն անընդմեջ

73

COVID-19-ով վարակման հաճախականությունն աշխարհում աճում է յոթերորդ անընդմեջ շաբաթ։ Իսկ մահացությունն այս հիվանդությունից աճում է չորրորդ շաբաթ անընդմեջ: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ն չի ցանկանում անվերջ արգելափակումներ», շեշտել է նա: Միևնույն ժամանակ, «COVID-19-ը գրիպ չէ», և փորձագետները «դեռ լիովին չեն հասկանում վարակի երկարաժամկետ հետևանքները», բացատրել է ԱՀԿ ղեկավարը: Դրանով (ներառյալ մեղմ տեսակով) հիվանդացած շատ մարդիկ հայտնում են երկարատև ախտանիշների մասին՝ թուլություն, հոգնածություն, անքնություն և դեպրեսիա: