Ալիև․ «Իրավիճակը հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն»

75

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալի7ը երեքշաբթի օրը խոսել է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու հնարավորության մասին:

«Մենք գտնում ենք, որ հակամարտության էջը փակված է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին», ասել է նա Բաքվում կայացած խորհրդաժողովում:

«Իրավիճակը պատերազմից հետո դեռ փխրուն է: Հրադադարը պահպանվում է, բայց, չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան զարգացման հետ կապված», Ալիևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: